«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հակոբ Մկրտչյանի երկու բրոնզը

Հակոբ Մկրտչյանի երկու բրոնզը
01.05.2014 | 18:14

Այսօր 77կգ քաշային կարգում Հայաստանի ծանրամարտի պատանեկան ընտրանին Եվրոպայի առաջնությունում մրցահարթակ հանեց Հակոբ Մկրտչյանին, ով ուժեղագույն տասնմեկ մարզիկի մեջ ուներ հայտավորած ամենաբարձր քաշերը. պոկում՝ 130, հրում՝ 165 կիլոգրամ: Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ երկու վարժություններում էլ մեր մարզիկը կարողացավ արդյունավետ օգտագործել մեկական մոտեցում, ինչը բավարարեց լոկ երկամարտի /290/ ու պոկում վարժության /130/ բրոնզե մեդալներին: Համենայն դեպս շնորհավորենք մարզիկին, թեպետ նա ունակ էր ավելիին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1079

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ